Թբիլիսիի քաղաքային խորհուրդն ամփոփում է մայրաքաղաքի հողօգտագործման ծրագիրը

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը մարտի 15-ին կամփոփի մայրաքաղաքի հողօգտագործման ծրագրի վերջնական տարբերակը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Բեքա Դավիթուլիանին:

Քաղաքային խորհրդում մարտի 12-ին կայացել է հանձնաժողովի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել է հողօգտագործման հողային ծրագրի և քաղաքի ընդհանուր պլանը:

Դավիթուլիանին այս փաստաթուղթը շատ կարևոր է համարել:

«Իսկապես մեծ աշխատանք պետք է տարվի: Սակայն չպետք է մտածել, որ մեկ լսումով քաղաքային խորհուրդը կարող է լուծում տալ տարիների ընթացքում կուտակված խնդիրներին: Այո, քաղաքապետարանը և համայնքային կառույցները շատ աշխատասեր են, և հաստատ մենք կգանք վերջնական և, բնականաբար, լավ արդյունքի», — հայտարարել է խմբակցության ղեկավարը: