Այսօր ողջ օրվա ընթացքում Թբիլիսիի մուտքի մոտ երթևեկությունը սահմանափակված կլինի, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։
«Միջազգային Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու 16-րդ կմ հատվածում (Թբիլիսիի մուտք) իրականացվում են լեռնալանջերի մաքրման աշխատանքներ։ Այդ պատճառով, 2025 թվականի սեպտեմբերի 17-ի ժամը 12:00-ից մինչև 20:00-ը Թբիլիսիի ուղղությամբ բոլոր տեսակի ավտոմոբիլային երթևեկությունը կսահմանափակվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սահմանափակման ժամանակահատվածում ավտոմոբիլային երթևեկությունը կիրականացվի այլընտրանքային սխեմայով.
Սենակի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկությունը կկկատարվի Թբիլիսիի միջազգային շրջանցիկ ճանապարհով՝ Զահեսի ուղղությամբ։
Մցխեթայից Թբիլիսի երթևեկությունը կկատարվի Թբիլիսի-Սենակի ուղղությամբ, ապա՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ՝ Զահեսի ուղղությամբ։
Հիշեցնենք. մի քանի օր առաջ Թբիլիսիի մուտքի մոտ տեղի էր ունեցել սողանք, որը հարվածել էր բեռնատարին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել։