Ցուցարարները ՄԱՇ-ի առաջնորդի ելույթի վերաբերյալ դժգոհություն են հայտնում

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարների մի մասն ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ելույթի վերաբերյալ դժգոհություն են հայտնում: Հանրահավաքի մասնակիցները ելույթին զուգահեռ հայտարարում էին, որ հանդիպումը ոչ թե որևէ կողմի, կուսակցության համար է, այլ՝ երկրի:

Այս դիտողությունները լսելուց հետո Գրիգոլ Վաշաձեն հարցրեց, թե «ի՞նչ են ուզում»: Գրիգոլ Վաշաձեի ելույթը տևեց մոտ 1 րոպե, որից հետո նա հեռացավ տարածքից:

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է:  Ցուցարարները շարունակում են հավաքվել Խորհրդարանի շենքի դիմաց: 

Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է ներկայացրելՎրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: