Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի բնակելի շենքում հրդեհ է

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հրդեհ է: Հրդեհը բռնկվել է Գիտությունների ակադեմիայի հարևանությամբ գտնվող շենքի չորրորդ հարկի տներից մեկում։

Նշենք, որ նույն շենքում է «Պուբլիկա» առցանց լրատվական հրատարակության գրասենյակը:

Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ-փրկարարական խմբեր։ Այս պահին հրդեհի տարածման պատճառների և չափերի մասին տեղեկություն չկա։