Թբիլիսիից Քութայիսիի օդանավակայան գնացք կմեկնի

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի տեղեկատվությամբ, կառավարությունը Քութայիսիի միջազգային օդանավակայանը և Վրաստանի  երկաթգիծը կապելու վերաբերյալ նախագիծը հաստատել է:

Նրա պարզաբանմամբ, կսկսի գործել Քութայիսիում տեղակայված Կոպիտնարի երկաթգիծը, որտեղ Թբիլիսիից հնարավոր կլինի  տեղափոխվել մինչև Կոպիտնարի կայարան, իսկ այնտեղից՝ հատուկ վագոններով մինչև օդանավակայան:

Նախարարի խոսքով, նախագծում երեք գերատեսչություն է ներգրավված: Մասնավորապես, Վրաստանի Երկաթգիծը Կոպիտնարիի կայարանի վերանորոգումը կիրականացնի, ճանապարհային դեպարտամենտը՝ կայարանն ու օդանավակայանը կապող ճանապարհը, իսկ օդանավակայանների միավորոմը կիրականացնի հատուկ վագոններով ավիաուղևորների անվճար ծառայությունը:

Կապիտնարիի կայարանից մինչև օդանավակայան ճանապարհը կազմում է 1,5 կմ:

Հիշեցնենք` սա առաջին դեպքը չէ, երբ այս հարցը բարձրացնում է Վրաստանի կառավարությունը: 2017 թականին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր՝ մեկ տարում նախագիծը կիրականացվի, հարցը դրանից հետո չէր բարձրաձայնվել: