Թբիլիսիում 12-ամյա աղջկան սպանված են գտել

Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում սպանվել է 12-ամյա աղջիկ։ Աղջկա դին հայտնաբերվել է Իոանե Պետրիծիի փողոցի ավտոտնակների հետնամասում։

Տեղեկության համաձայն՝ մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել, ամբողջ տարածքը հսկվում է։

Նախաքննությունն ընթանում է ՔՕ-ի 109 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով։