Թբիլիսիում անցկացվելիք ցուցահանդեսին կներկայացվեն արտասահմանյան մինչև 20 բուհեր

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում կանցկացվի կրթության միջազգային ցուցահանդես։ Միջոցառման կազմակերպիչը LEAF (Liberal Enhanced Arts Foundation) կրթական կենտրոնն է։

Արտերկրում ուսումը շարունակել ցանկացողները կկարողանան ծանոթանալ մոտ երկու տասնյակ եվրոպական և ամերիկյան բուհերի առաջարկներին՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, դոկտորանտուրայի ծագրերին, ինչպես նաև վերապատրաստման տարբեր դասընթացներին։

Ցուցահանդեսին կմասնակցեն CBS միջազգային բիզնես դպրոցը (Քյոլն, Գերմանիա), LCC միջազգային համալսարանը (Կլայպեդա, Լիտվա), Դեբրեցենի համալսարանը (Հունգարիա), Վեբստեր համալսարանը Վիեննայում, Բուլղարիայի Ամերիկյան համալսարանը, Դանդոլկա տեխնոլոգիական ինստիտուտը (Իռլանդիա), Պադուայի համալսարանը ( Իտալիա) և այլ համալսարաններ։

Ցուցահանդեսը տեղի կունենա Radisson Blu Iveria հյուրանոցում:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում կամ LEAF-ի էջում։