Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի միջին գները

Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի միջին գները, ըստ շրջանների, մեկ քառակուսի մետրի համար մայիսի վերջի դրությամբ.

  • Վակե — $2178 (+16%)
  • Սաբուրթալո — $1382 (-1%)
  • Կրծանիսի — $1329 (-5%)
  • Դիդուբե — $1303 (+10%)
  • Չուգուրեթի — $1267 (+5%)
  • Իսանի — $1186 (-4%)
  • Դիդի Դիղոմի — $1135 (+6%)
  • Գլդանի — $1134 (+6%)
  • Նաձալադևի — $1111 (-2%)
  • Սամգորի — $1000 (+6%):

Սրանք TBC Capital վերլուծական խմբի տվյալներն են:

Բնակարանների վաճառքը Թբիլիսիում մայիսին աճել է 5 տոկոսով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Վաճառվել է 3304 բնակարան:

Մեկ քառակուսի մետրի միջին գինը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 1266 դոլարի: Միջին վարձակալության գինը` ընդհակառակը, նվազել է 12 տոկոսով՝ հասնելով 10.6 դոլարի մեկ քառակուսի մետրի համար։