Լուսանկարներ. Թբիլիսիում գծանշման աշխատանքներ են

Վրաստանում արտակարգ դրություն է, սակայն ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքը:

Գծանշման աշխատանքներ են սկսվել Կախեթիի մայրուղում, սա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան տանող գլխավոր ճանապարհն է, այն վերջերս է հիմնանորոգվել, ամբողջովին նորացվել են մայթերը, ջրատար ու լուսավորման համակարգերը:

Շինարարությունն ավարտվել, ու ճանապարհը շահագործվել է նախորդ տարվա նոյեմբերից, սակայն գծանշման աշխատանքները նոր են մեկնարկել: Նպաստող հանգամանք է այն, որ այժմ արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներում անգամ մեքենաների մեծ հոսք չկա: Օդանավակայանի ճանապարհը փակ էր մոտ 8 ամիս, վարորդներն օգտվում էին այլընտրանքային ճանապարհներից, որոնցում, որպես կանոն խցանումներ էին: