Թբիլիսիում ցույցի ժամանակ վնասվածք ստացած Դավիթ Գրիգորյանին վիրահատել են

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ։