Թբիլիսիում հոկտեմբերի 10-ին երգչուհի Տաթև Ասատրյանի կայանալիք մենահամերգի տոմսերի վաճառքի մեկնարկն արդեն տրված է. տոմսերը հնարավոր է ձեռք բերել վրացական TKT.ge կայքի միջոցով։
Կազմակերպիչները խոստանում են ավելի մեծ պարահրապարակ, նոր ծրագիր, անակնկալներ, սիրված հիթեր ու անսահման դրական լիցքեր:
Համերգը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին, Թբիլիսիի մարզահրապարակում:
Տոմսերի գնման համար օգտվել նշված հղումից: