Թբիլիսիում դանակահարության մեղադրանքով Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու՝ Թբիլիսիում դանակահարության պատահարի կապակցությամբ, հաղորդել է նախարարությունը։

Քննությունը պարզել է, որ այս տարվա հունվարի 7-ին Թբիլիսիում վիճաբանության հետևանքով մեղադրյալը սառը զենքով վիրավորել է 2003 թվականին ծնված Ա.Ռ.-ին և փախել դեպքի վայրից։

Վիրավոր երիտասարդը տեղափոխվել է կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։