Թբիլիսիում և արևմտյան մայրուղու վրա կտեղադրվի 50 էլեկտրական լիցքավորիչ

Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնավոր հատվածի հետ համատեղ, հայտարարել է մայրաքաղաքում և արևմտյան արագընթաց մայրուղու վրա էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրման նախագիծը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի` քաղաքապետարանն ամեն ինչ անում է էլեկտրամոբիլների գնումը խրախուսելու համար, և տվյալ նախագիծն իրականացվում է հենց այդ նպատակով։

Քաղաքապետը չի խոսել նախագծի արժեքի մասին, թեև նշել է, որ մայրաքաղաքում և մայրուղու վրա էլեկտրական լիցքավորիչների նախագիծը պետք է իրականացվի 7 ամսից։

«Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնավոր հատվածի հետ համատեղ, իրականացնում է լրացուցիչ 50 էլեկտրական լիցքավորիչների տեղադրման նախագիծը։ Դրանցից 30-ը կտեղադրվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ 20-ը` արևմտյան ուղղությամբ արագընթաց մայրուղու վրա»,- ասել է Կալաձեն։

Նա նաև նշել է, որ Էլեկտրական մեքենաների առկայությունը կարևոր է ոչ միայն քաղաքում, նաև գյուղերում դրանց օգտագործումը մատչելի դարձնելու համար.

«Բնականաբար, մենք դա հաշվի ենք առնում, և արևմտյան ուղղությամբ կկազմակերպվի երկու լիցքավորման կայան, որտեղ Թբիլիսի-Բաթումի և Բաթումի-Թբիլիսի ուղղություններով այս նախագիծը կիրականացվի Թերջոլայի «Վիսոլի» լցակայաններում. յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի 10 լիցքավորման կայան՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով և հանգստի գոտիներով»: