Թբիլիսիում Համալսարանի փողոցի երկկողմ երթևեկությունը վերականգնվել է

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում Համալսարանի փողոցի երկկողմ երթևեկությունը վերականգնվել է։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ մոտ մեկ շաբաթ կպահանջվի վերականգնողական աշխատանքները՝ ծառատունկն ու հետիոտնային տարածքների կառուցումը, ավարտելու համար։

«Նախագծի շրջանակներում ամբողջությամբ փոխվել են ստորգետնյա կոմունիկացիաները, որոնք գտնվում էին վատթարագույն վիճակում, նորացվել է լուսավորության ցանցը, ստեղծվել են մայթեր, որոնք չկային, այսուհետ հնարավոր կլինի ոտքով ազատ երթևեկել»,- ասել է Կախա Կալաձեն Համալսարանի փողոցում գտնվելու ժամանակ։

Հիշեցնենք, որ 2,5 կմ երկարությամբ փողոցի նորոգումը սկսվել էր 2023 թվականի հունիսին։ Կատարված աշխատանքների վրա ծախսվել է 18 մլն լարի։