Թբիլիսիում կցուցադրվի Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմը

Ապրիլի 25-ին՝ ժամը 19.00-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի ցուցադրությունը։

Կինոնկարը պատմում է ծնունդով թբիլիսիցի հայտնի նկարիչ Մայիս Մխիթարյանի մասին։ Հերոսը խոստացել է անձամբ ներկա գտնվել ֆիլմի ցուցադրությանը։