Թբիլիսիում քաղաքային ավտոբուսների 147 վարորդ վարակված է կորոնավիրուսով

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների 147 վարորդ վարակված է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է տրանսպորտային ընկերությունը։

Ընկերության տվյալներով՝ ավտոբուսային բազայում ընդհանուր առմամբ աշխատում է 1546 վարորդ։

Նշենք նաև, որ փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 315 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 496 156-ն են: