Թբիլիսիում մեկնարկել է «Թբիլիսիի գրքի օրերը»

Այսօր` նոյեմբերի 14-ին, Թբիլիսիում մեկնարկել է «Թբիլիսիի գրքի օրերը» միջոցառումը։ Եռօրյա միջոցառումը կազմակերպվել է Expo Georgia-ի 11-րդ տաղավարում և կավարտվի նոյեմբերի 16-ին։

Տեղում տարբեր ժանրերի և դարաշրջանների գրականությունը ներկայացված է զեղչով։

Տեղեկության համաձայն` նախատեսված են միջոցառումներ, որոնք Գրքի օրերը կդարձնեն ավելի հաճելի և հիշարժան։