Անչափահասների հանցագործությունները ավելի խիստ կպատժվեն․ Ռատիանի

Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդներից Սերգո Ռատիանիի գնահատմամբ, անչափահասների կողմից իրականացված հանցագործություններ աճը կապված է «Վրացական երազանքի» վարած քաղաքականության հետ:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավորը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է կրթության ոլորտի բարեփոխման մեջ:

«Առաջին հերթին պետք է ընդգծել, որ սա միանգամայն «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականության արդյունքն է: Հարկ է նշել նաև, որ սա  նաև արժեհամակարգի խնդիր է: Բացի այդ, ոչ մեկի համար նորություն չէ, որ  դպրոցներում քայքայված է անվտանգության համակարգը: Կրթական ոլորտը պետք է զերծ լինի ամեն տեսակի բռնության էլեմենտներից»:

Ռատիանին նշել է, որ օրենքի խստացումը կարող է լինել իրավիճակի լուծումներից մեկը:

Առկա տեղեկատվության համաձայն վերջին շրջանում ավելացել է մինչև 14 տարեկան երեխաների կողմից հանցագործության դեպքերը: Հատկանշական է, որ մինչև 14 տարեկան երեխաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում:

Թողնել պատասխան