ՀՀ դեսպանը հանդիպել է քաղաքապետ Կալաձեի հետ

Հունվարի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մի շարք ուղղությունների և վստահություն հայտնել, որ պետք է առավել խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։

Կողմերն ընդգծել են քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարել այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։

Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է այցելել Երևան և մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։

Թողնել պատասխան