Թբիլիսիում Sinopharm-ով պատվաստվելու համար բոլոր տեղերը 2 ժամում սպառվել են

Ապրիլի 27-ին ժամը 20:00-ին Վրաստանի Առողջապահության նախարարության հատուկ հարթակում բացվեց չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով գրանցվելու դաշտը, որտեղ կարող էին գրանցում անցնել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:

Երեկոյան ժամը 22:00-ին Թբիլիսիի բոլոր կլինիկաներում, որտեղ պետք է անցկացվի պատվաստումը տեղերը սպառված են:

Booking.moh.gov.ge  կայքում այժմ գրանցում անցնել հնարավոր է միայն Վրաստանի շրջաններում: Վրաստանը այս պահին «Սինոֆարմ» տեսակի 100 000 չափաբաժին ունի և պատվաստումը կմեկնարկի մայիսի 4-ից:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝