Թբիլիսիում վիրավորվել են Զվիադ Գամսախուրդիայի որդուն

Քիչ առաջ Թբիլիսիում վիրավորել են Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն՝ Ցոտնե Գամսախուրդիային: Այս մասին լուրը հաստատում են Վրաստանի ՆԳ նախարարությունից:

Առկա տեղեկատվության համաձայն, Ցոտնե Գամսախուրդիան դեպքի վայրից շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածի եղբոր՝ Կոնստանտին Գամսախուրդիայի տեղեկատվությամբ, Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծանր է, այժմ վիրահատության է ենթարկվում:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 19-108 կանխամտածված սպանություն հոդվածով: