The Times. ԱՄՆ-ն և ևս 20 երկիր կարտաքսեն ռուս դիվանագետներին

ԱՄՆ-ն և 20 եվրոպական երկիր պատրաստվում են վտարել ռուս դիվանագետներին:

Որոշման պատճառ է դարձել ռուսական իշխանությունների մեղադրանքը՝ կապված գլխավոր հետախուզության գործակալության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: The Times-ը գրում է, թե համակարգված գործողությունները սկսվելու են երկուշաբթի՝ Մոսկվայից Եվրամիության դեսպանին 4 շաբաթով ետ կանչելով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ էր տվել վտարել ռուս դիվանագետներին: CNN հեռուստաընկերության մի քանի աղբյուրների վկայությամբ՝ ռուս դիվանագետներին վտարելը ամենախիստ պատասխանն է, և հենց դա է դարձել առաջնայինը՝ քննարկումների արդյունքում: Եվրոպական միության 5 անդամ պետություններ ևս դիտարկում են ռուս դիվանագետներին հրաժեշտ տալու հնարավորությունը: Ըստ The Telegraph թերթի՝ խոսքը Ֆրանսիայի, Լեհաստանի, Լիտվայի և ևս երկու երկրի մասին է: Բացի այդ, Bloomberg-ը ուրբաթ հրապարակել է, որ նման որոշում է ընդունել նաև Չեխիան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ գագաթնաժողովին որոշում է կայացվել ետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի պետական ներկայացուցչին:

xw_1512130Հիշեցնենք՝ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում, ըստ բրիտանական քննության՝ նյարդակաթվածային նյութի միջոցով թունավորվել են նախկին գնդապետ Սկրիպալն ու նրա դուստրը: Այժմ երկուսն էլ կոմայի մեջ են: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորելու մեջ մեղադրել է Ռուսաստանին և այս կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ միջոցների կիրառման մասին՝ մասնավորապես 23 ռուս դիվանագետներին արտաքսելը: Ռուսաստանը «Սկրիպալի գործով» բոլոր մեղադրանքները հերքում է և մարտի 17-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նկատմամբ պատասխան միջոցներ կիրառելու մասին:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով, 2010 թվականին ներում է շնորհվել, ապա փոխանակվել է ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն էր ստացել:

Թողնել պատասխան