Թեթրիծկղարոյում մարդ է վիրավորվել ատրճանակի կրակոցից

Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում տղամարդ է վիրավորվել հրազենից։

Aktual.ge-ի տվյալներով՝ տղամարդու ուղղությամբ կրակել են ատրճանակից, իսկ հարձակվողը փախուստի է դիմել։

Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳՆ-ն դեռևս այս դեպքի մասին հաղորդագրություն չի տարածել։