Թոռնիկե Թոշխուան և Մինդիա Շերվաշիձեն կմնան կալանքի տակ

Դատավոր Նատո Խուջաձեն կալանքի տակ է թողել ցուցարարներ Թոռնիկե Թոշխուային և Մինդիա Շերվաշիձեին. նրանք ձերբակալվել էին խմբակային բռնության մեղադրանքով:

Դատավորը մերժել է պաշտպանության կողմի պահանջը` խափանման միջոց կալանքը փոխարինել 5000 լարի գրավով:

Մեղադրող Նինո Ժվանիան միջնորդել էր պահպանել կալանքը: Նրա խոսքով՝ կալանքի հիմքերը առկա են՝ վկաների վրա ազդեցություն, ապացույցների ոչնչացում, փախուստի փորձ և նոր հանցագործություն կատարելու ռիսկ: