ԹՊՀ-ի տարեդարձը ազգային նշանակության տոն է․ նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի հիմնադրման 105-ամյակի առթիվ։ Նախագահի խոսքով՝ ԹՊՀ-ի տարեդարձն իսկապես ազգային նշանակության տոն է։

«ԹՊՀ-ն 105 տարի ծառայում է վրաց ազգին, նրա կրթությանը և վրացական գիտական ​​մտքի զարգացմանը։

Շնորհավորում եմ Մայր բուհի ուսանողներին և շրջանավարտներին, դասախոսներին և բուհի ռեկտորին օրվա կապակցությամբ։ Թբիլիսիի պետական ​​համալսարանը միշտ կլինի վրացական պետության հենարանը և հասարակության մտավոր զարգացման հիմնական շարժիչը», — իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է նախագահը։

Կարդացեք նաև՝

Կովկասում գործող ամենահին համալսարանը 105 տարեկան է