ԹՊՀ-ն հայտնվել է բուհերի համաշխարհային վարկանիշային ցուցակում

Թբիլիսիի պետական համալսարանը Times Higher Education ամսագրի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 1001+ դիրք: 

Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանը հայտնվել է հայտնի ամսագրի կողմից կազմվող` The Wolrd University Ranking համալսարանների ամենամյա համաշխարհային վարկանիշային ցուցակում:

Այս տարի ցանկում ավելի քան 1,3 հազար համալսարան է` 92 երկրից: Թբիլիսիի մայր բուհն այս տարի նույն դիրքում է, ինչպես նախորդ տարի: Համալսարանը 20 հազար ուսանող ունի, 2 %-ը օտարերկրացիներ են:

Համալսարանը գնահատվել է հետևյալ չափորոշիչներով` ընդհանուր գնահատական (10,7-22,1), ուսուցում (14,7), հետազոտություն, (9,4), միջազգային կանխատեսումներ (45,9):

Աշխարհի լավագույն համալսարանների տասնյակում հայտնվել են 7 ամերիկյան և 3 բրիտանական բուհեր: Դրանց շարքում է Օքսֆորդի համալսարանը` 95,4 ընդհանուր գնահատականով, Կալիֆորնիայի տեխնիկական համալսարանը (94,5), Քեմբրիջի համալսարանը (94,4), Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանը (93,6) և այլն: