Թրամփը շնորհավորել է Զուրաբիշվիլիին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Թրամփի կողմից Զուրաբիշվիլիին դեկտեմբերի 14-ին ուղարկված նամակում, որը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին, մասնավորապես գրված է.

«Շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի ինտեգրմանը Արևմուտքին: Ես ակնկալում եմ շարունակել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև, ներառյալ անվտանգության ոլորտում ուժեղ համագործակցությունը»:

Նամակն ամբողջությամբ հետևյալ հղումով՝ drive.google.com