Թուրքիայում մահացած աղջկա դին դեռ չի բերվել Վրաստան

Թուրքիայի կլինիկաներից մեկում լեյկոզից մահացած 16-ամյա Մարիամ Գոգիաշվիլիի դին՝ 44 հազար դոլար պարտքի պատճառով, արդեն 5-րդ օրն է կլինիկայի դիահերձարանում է։ Այս մասին սոցցանցերում տեղեկություն է տարածել մահացած դեռահասի ընտանիքի բարեկամը։

Սոփիո Չիկվիլաձեն, ով Մարիամի մոր հետ փորձել է լեյկոզից մահացած դեռահասին տեղափոխել Վրաստան, նոյեմբերի 17-ին Facebook-ում գրել է, որ Թուրքիայում Վրաստանի դեսպանը կապվել է ընտանիքի հետ և նրանց օգնություն խոստացել.

«Մեզ հետ կապ հաստատեց Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան։ Վարչապետն արդեն ամեն ինչ գիտի. նրանք ամեն ինչ անում են, որ Մարիամին ժամանակին Վրաստան բերեն։ Նա մեզ ասաց, որ գումար հավաքելու կարիք չկա»։

Մարիամ Գոգիաշվիլիի ընտանիքը հինգ օր շարունակ օգնություն է խնդրել Վրաստանի իշխանություններից՝ մահացած դեռահասին Վրաստան վերադարձնելու համար։

Մինչ Մարիամի մահը սոցցանցերի միջոցով հավաքվում էր նրա բուժման համար անհրաժեշտ գումարը, ապա դեռահասի մահից հետո մարդիկ սկսել են գումար հավաքել կլինիկայում ունեցած պարտքը փակելու համար։