ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ժամը 20:00-ին։
Օրենքի համաձայն, այս ժամին հերթում կանգնած ընտրողները կարող են քվեարկել, որի համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը կգրանցի հերթում կանգնած ընտրողների անուն-ազգանունները, կտեղեկացնի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին նրանց թվի մասին, իսկ հանձնաժողովի քարտուղարը հերթում կանգնած ընտրողների թիվը կգրանցի գրանցամատյանում։
Վրաստանում այսօր` հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման ընտրություններին (ՏԻՄ) զուգահեռ տեղի է ունենում բազմամարդ ցույց Թբիլիսիի կենտրոնում, Խորհրդարանի շենքի մոտ: Մայրաքաղաքի կենտրոնում իրավիճակն այս պահի դրությամբ լարված է: