Կորոնավիրուսը Վրաստանում. նոյեմբերի 24-ի տվյալները

Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 201 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 822 383-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 098 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 763 755 մարդ։

Վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր՝ 11 679:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  12.04%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝  9.19%: