Տրանսպորտային միջոցների գրեթե 83 տոկոսը 10 տարեկանից բարձր է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի վերջի դրությամբ Վրաստանում գրանցվել է 1 մլն 563 հազար 200 տրանսպորտային միջոց։

Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանում 1 մլն 563 հազար 200 տրանսպորտային միջոցների 82,9 տոկոսը կամ 1 մլն 296 հազար 400-ը 10 տարեկանից բարձր է:

Տվյալների համաձայն, 24 հազար 100 տրանսպորտային միջոց 2 կամ ավելի փոքր տարիքի է,  35 հազար 600-ը՝ 2-5 տարեկանից ցածր, 200 հազարը՝ մինչև 5-10 տարեկան, իսկ 7 200-ի տարիքը հայտնի չէ։