Ըստ փաստաբան Թոռնիկե Միգինեշվիլիի, TV Pirveli-ի ձերբակալված լրագրող Գիորգի Մամնիաշվիլիի իրավունքներն էապես խախտվել են նրա ձերբակալման պահից սկսած։
Մասնավորապես, ըստ Միգինեշվիլիի, Մամնիաշվիլին խնդրել է կապ հաստատել իր փաստաբանի հետ, ինչը նրան թույլ չեն տվել։ Նրան նաև մերկացրել են մեկուսարանում:
TV Pirveli-ի լրագրող Գիորգի Մամնիաշվիլին ձերբակալվել էր Ռուսթավելիի պողոտայում նոյեմբերի 22-ին ընթացող բողոքի ակցիայի ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Հեռուստաընկերության տվյալներով՝ խմբագրությունը լրագրողի հետ կապը կորցրել է ժամը 22:30-ին։ Մի քանի րոպե առաջ նա խմբագրություն էր ուղարկել ակտիվիստներին բերման ենթարկելու կադրերը։
Մի քանի ժամ տևած որոնումներից հետո պարզվել է, որ նա ձերբակալվել է և տեղափոխվել Դիղոմիի կալանավայր։