Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է 63 մունիցիպալիտետների քաղաքապետի թեկնածուներին։
Ախալցիխեի «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն լրագրող Վարլամ Ծիկլաուրին է, որը իշխանամետ պրոպագանդիստական «Իմեդի» լրատվական կայքի ներկայացուցիչներից է։
«Ինչպես գիտեք, մենք մեկնարկել ենք ընտրարշավը, ներկայացրել ենք մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուին և Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածուներին։ Այսօր, որպես «Վրացական երազանք»-ի նախագահ և ընտրական շտաբի ղեկավար, ես կցանկանայի ներկայացնել ամբողջ երկրի քաղաքապետի թեկնածուներին՝ 63 մունիցիպալիտետներում», — ասել է Կոբախիձեն։