Վերաքննիչ դատարանը չի փոխել Խազարաձեի դատավճիռը

Վրաստանի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին 8 ամիս ազատազրկման դատապարտելու մասին։ Այս տեղեկությունը հայտնել է Մամուկա Խազարաձեի թիմակից Գիորգի Սիորիձեն կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ դատավճիռը թվագրված է օգոստոսի 8-ով։

Մամուկա Խազարաձեն ձերբակալվել է հունիսի 23-ին՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար 8 ամիս ազատազրկման դատապարտվելուց հետո։ Նույն դատավճիռն է կայացվել նաև նրա թիմակից Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Երկուսն էլ ձերբակալվել են նույն օրը «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության գրասենյակում։