Շվեդիան Վրաստանին 485 հազար դոլարի օգնություն կտրամադրի

Շվեդիան Վրաստանին 5 միլիոն կրոնի (485 հազար ԱՄՆ դոլար) չափով օգնություն կտրամադրի, գրում է accentnews.ge լրատվականը՝ վկայակոչելով Ուկրաինայում Շվեդիայի դեսպանատան հաղորդագրությանը:

Ըստ տեղեկության՝ Շվեդիան ՆԱՏՕ-ի Ուկրաինայի օգնության հիմնադրամին Կիևի համար 50 մլն կրոն կնվիրաբերի:

Դեսպանատան տարածած տեղեկատվության համաձայն, ինչպես Վրաստանը, այնպես էլ Մոլդովան Շվեդիայից կստանա 5 մլն կրոն օգնություն։ Դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ գումարը կօգտագործվի տարբեր նպատակների համար, այդ թվում՝ ռազմական տեխնիկա գնելու, ականազերծման, ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության և կրթության համար։