Այրել են ընդդիմադիր քաղաքապետի մեքենան

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Ծալենջիխայի մունիցիպալիտետում այրվել է ընդդիմադիր քաղաքապետ Գիա Խարչիլավայի մեքենան:

Մեքենան այրվել է քաղաքապետի տան մոտ, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, երեկոյան:

Խարչիլավայի կարծիքով՝ իր մեքենան այրելը քաղաքական ուղերձ է ենթադրում։ Ըստ նրա, մեքենայի մոտ հեղուկ է լցվել, ինչն ավելի է հաստատում այն ​​վարկածը, որ մեքենան դիտավորյալ են հրկիզել:

Նրա խոսքով, իր և քաղաքապետարանի աշխատանքը, հնարավոր է ոմանց զայրացնում է։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը ենթադրում է օբյեկտի վնասում կամ ոչնչացում։