Վերին Լարս անցակետի աշխատանքը վերականգնվում է

Վերին Լարս անցակետի աշխատանքը կվերականգնվի առաջիկա ժամերին։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունից

Նշենք, որ Վերին Լարս՝ Ռուսաստանի սահման տանող ճանապարհն արդեն մի քանի օր է փակ է՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը՝ եղանակային անբարենպաստ պայմաններն են։

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունից հայտնեցին, որ եղել են տեխնիկական խնդիրներ, որոնք լուծվել են, ձնից և մերկասառույցից մաքրվել է նաև ճանապարհն ու ժամը 18:00-ից անցակետը բաց կլինի մարդատար մեքենաների համար:

«Ալիք մեդիային» տեղում գտնվող վարորդները տեղեկացրին, որ 17:30-ից արդեն սկսվել է անցակետի աշխատանքը ու մեքենաների մի քանի տասնյակ կիլոմետրանոց հերթն առաջ է շարժվում։