Եղանակը Վրաստանում

Դեկտեմբերի 21-ից 26-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կբարձրանա մինչև +11, +16 աստիճան։ Դեկտեմբերի 21-ին տեղ-տեղ կդիտվի ուժեղ արևելյան քամի։

Դեկտեմբերի 21-ին Արևելյան Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ և անձրևոտ եղանակ։ Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +1, +6 աստիճան։ Դեկտեմբերի 22-ից 26-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +4, +9 աստիճան։

Թբիլիսիում դեկտեմբերի 21-ին սպասվում է ձյուն և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3 աստիճան։ Դեկտեմբերի 22-ից 26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +7, +9 աստիճանով։