2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած՝ Ռուսաստանի մաքսային ծառայության Հյուսիսային Կովկասի վարչության Վերին Լարսի (Վրաց-ռուսական Կազբեգի մաքսակետ) անցակետում բեռնատարների ժամանման օրվա և ժամի ամրագրման համակարգ է գործարկվել։
Մասնավորապես, բեռնատարների վարորդները կկարողանան ամրագրել օրը և ժամը էլեկտրոնային առաքման փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգի պորտալում։
Վերին Լարսի անցակետը էլեկտրոնային հերթի միջոցով հատելու ընթացակարգը կհամակարգի Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ռոսգրանստրոյ» հաստատությունը։
Նշենք՝ Զեմո Լարսը Ռուսաստանի և Վրաստանի միջև գործող միակ անցակետն է, որով երկու երկրների, նաև դեպի Թուրքիա և Հայաստան բոլոր տրանսպորտային հոսքերը հաճախ հանգեցնում են հերթերի։ Իրավիճակը բարդանում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. երթևեկությունը հաճախ դադարեցվում է, հատկապես ձմռանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսից Վերին Լարսում գործում է էլեկտրոնային հերթի անալոգը, որը թույլ է տալիս փոխադրողից ստանալ միայն տրանսպորտային միջոցի սերիական համարը և հետևել դրանց կուտակմանն ու դուրսբերմանը, բայց սահմանային անցման ժամանակը նախապես չի ամրագրվում։