Վիրահայերն օգնություն կցուցաբերեն արցախահայությանը

Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայության օգնության կենտրոն։

Հայտարարության մեջ նշվում է՝ թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և իր օգնության ձեռքն է մեկնում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին:

«Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանն իրենց մասնակցությունը կատարել դրամական ձևով, ինչպես նաև նոր, չօգտագործված մանկական ձմեռային հագուստ նվիրաբերելով նորածիններից մինչև 14 տարեկան երեխաների համար

Օգնության կենտրոնը կգործի «Հայարտուն» կենտրոնում ամեն օր՝ ժամը 10:00-18:00-ին: Միջոցառումը լինելու է շարունակական

Հարցերի դեպքում զանգահարել Եվգենյա Մարկոսյանին՝ հեռ. 593 13 43 09, Լևոն Չիդիլյանին՝ հեռ. 599 19 78 25 կամ Արթուր Միրզոյանին՝ հեռ. 558 18 58 02:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11»:

Ինչ միջոցառումներ է անցկացնելու Վրաստանի հայ համայնքը հոկտեմբերի 1-ին