Վիրահայոց թեմում նշեցին Միջինքը. լուսանկարներ

Մարտի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կոչվում է Միջինք։  Տոնը նշեցին նաև վիրահայերը՝ Թբիլիսիի Սբ. Էջմիածին և Սբ. Գևորգ եկեղեցիներում:

Կատարվեց երեկոյան ժամերգություն, որից հետո` օրվա խորհրդին համապատասխան, բաժանվեցին գաթաներ։