Ուղղափառ աշխարհը նշում է Աստվածածնի տաճարին ընծայման տոնը

Ուղղափառ աշխարհը նշում է Աստվածածնի տաճարին ընծայման (Տաճար տանելու) տոնը։

Տոնի կապակցությամբ եկեղեցիներում կատարվել են Սուրբ Պատարագ և աղոթք։

Ըստ պատմության, Ամենասուրբ Աստվածածնի ծնողները՝ Սուրբ Հովակիմը և Սուրբ Աննան, հիսուն տարի զավակ չունեին։ Սուրբ Աննան Տիրոջը ուխտեց, որ եթե ողորմություն ցուցաբերի, ապա իր զավակին հենց Իրեն կնվիրի։

Կնոջը հայտնվել է Գաբրիել հրեշտակապետը և ավետել, որ նա կունենա դուստր՝ Մարիամին, և նա լույս աշխարհ կբերի Փրկչին։ Երեք տարի Մարիամը մեծացել է տանը, իսկ հետո ծնողները նրան դաստիարակելու նպատակով տարել են Երուսաղեմի տաճար։