Երեկվա օրը համառոտ. ապրիլի 14

Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկի՝ Միխեիլ Մազանաշվիլիի դին Վրաստան է տեղափոխվել։

CRCC-Վրաստանը և Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) Վրաստանի անվտանգության վերաբերյալ հետազոտություն են ներկայացրել:

2023 թվականի այս տարվա մարտին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ վաճառվել է 3368 բնակարան, որը 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա մարտի համեմատ։

Վրաստանի խորհրդարանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Վրաստանում մայրենի լեզվի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» ի ցույց է դնում, որ լեզուն «աստվածային սրբավայր» է վրաց ժողովրդի համար։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը վստահեցրել է՝ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար, և Վրաստանը մինչև դեկտեմբեր պետք է ներս մտնի այդ դռնից։

Վրաստանում 2023 թվականին առաջին եռամսյակում երկրում զբոսաշրջությունը 2019 թվականի նախահամաճարակային տարվա համեմատ վերականգնվել է 95,8 տոկոսով և 83,8 տոկոսով գերազանցել նախորդ տարվա` 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հինգերորդ օրն է հարյուրից ավելի վարորդներ գիշերն անցկացնում են մեքենաների մեջ:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ այժմ գտնվում է բանտում, ծավալուն հայտարարություն է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ և կոչ է արել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել նրան։

Ապրիլի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Ստրասբուրգ, որտեղ նախագահը պետք է ելույթ ունենար Եվրախորհրդարանում, հետաձգվել է։