Դատարանը ոստիկանի վրա հարձակման համար մեղադրվող 21-ամյա Գիորգի Մինդաձեին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Նինո Գալուստաշվիլին։
Նշենք, դատախազությունը Գիորգի Մինդաձեին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` հարձակում ոստիկանի վրա։
Բժշկական համալսարանի ուսանող Գիորգի Մինդաձեն ձերբակալվել է դեկտեմբերի 1-ին։