«Ուկրաինայի պատերազմը մեզ սովորեցրեց, որ պետք է Վրաստանին հիմա օգնենք»

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Ուկրաինայի պատերազմը հաշվի առնելով՝ դաշինքը «այժմ պետք է օգնի» Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային։

«Մենք համերաշխություն ենք հայտնել բոլոր երեք գործընկերներին (Վրաստան, Մոլդովա, Բոսնիա և Հերցեգովինա), և կարծում եմ` եթե ինչ–որ դաս քաղել ենք Ուկրաինայից` այն է, որ այժմ պետք է օգնենք մեր գործընկերներին։ Ավելի լավ է օգնել հիմա, քան երբ ամեն ինչ սխալ ուղղությամբ ընթանա, ինչպես եղավ Ուկրաինա ներխուժման ժամանակ»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի քարտուղարի կարծիքով` այդ պատճառով էլ երկրում գործում է ուսումնական և գնահատման կենտրոն, որտեղ օտարերկրյա մասնագետներն աշխատում են ՆԱՏՕ-Վրաստան երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պաշտպանում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Բուխարեստում ընթանում է ՆԱՏՕ-ի և նրա գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպումը։