Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի զինվորականի դին կտեղափոխեն հայրենիք

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված ևս մեկ վրացի մարտիկի դին կտեղափոխեն հայրենիք։ Դավիթ Գոբեջիշվիլիին, հավանաբար, վաղը Լեհաստանով կտեղափոխեն Վրաստան, նա զոհվել է Կիևի մերձակա Իրպեն քաղաքում։

Նաև հայտնի է, որ այսօր նախատեսվում է մոտ 50 Վրաստանի քաղաքացիների տարհանումն Ուկրաինայից։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում զոհված երկու վրացի մարտիկներին հայրենիք տեղափոխեցին մարտի 24-ին։