Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամբիցիաներից. Զուրաբիշվիլի

«Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամբիցիաներից և շեղել մեզ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման առանձնահատուկ նպատակներից», — ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ:

Ըստ Զուրաբիշվիլիի, չնայած տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացին, վրացական իշխանությունները նույնիսկ մեկ անգամ չեն շեղվել ընթացքից:

«Մենք գիտենք, որ այս դժվար ճանապարհի եզրին մեզ սպասվում է պայծառ ապագան: Որոշ չափով սա մեր խաղաղ հաղթանակն է պատերազմի և օկուպացիայի, ողբերգության և ոչնչացման դեմ: Բայց երբ խոսքը գնում է խաղաղության և հակամարտության կամ օկուպացիայի ավարտին, մենք պետք է գործենք: Մենք ունենք շարժում և մեզ պետք է դիվանագիտություն: Մենք հրաժարվեցինք ուժ կիրառելուց, բայց չհրաժարվեցինք երկխոսությունից: Մենք ճկուն ենք, բայց դա չի նշանակում, որ մենք իրավիճակի հետ հարմարվում ենք: Պահանջվում են փոփոխություններ: Եվ մենք դա միայնակ չենք կարող: Բոլորս պետք է միավորվենք՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: