Վրաստանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի տվյալները

Ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 030 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 292 244 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է  32 801թեստավորում, որից 20 919-ը հակամարմինների արագ թեստով, 11 882-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 706 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 279 389 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7  մարդ, ընդհանուր՝ 3 908:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.14%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.68%, վերջին 7 օրվանը՝ 2.82%: