Անհետացել է Ինտերպոլի նախագահը

Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման առնչությամբ հետաքննություն է ընթանում: Այս մասին հայտնում է Europe 1-ը:

Լրատվականի տեղեկատվությամբ, սեպտեմբերի 29-ին Չինաստան մեկնելուց հետո 64-ամյա Հոնգվեյի հետ կապ հաստատել չի ստացվում: Նրա անհետանալու մասին իրավապահներին հայտնել է կինը, ով ապրում է Ֆրանսիայի Լիոնում քաղաքում:

Մենգ Հոնգվեյի Չինաստան ուղևորության նպատակների մասին այս փուլում ոչինչ հայտնի չէ:

Նա Ինտերպոլը ղեկավարում է 2016 թվականից։