Մարգվելաշվիլին համաներում է շնորհել ցմահ դատապարտյալին. Kvirispalitra

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից օրեր առաջ ներում շնորհվածների թվում ցմահ դատապարտյալ կա, գրում է Kvirispalitra-ն։ Ըստ լրատվականի, Մառնեուլիի շրջանից 52-ամյա Սայաթ Իսմայլովը, որ ցմահ ազատազրկման էր դատապրտվել առանձնապես խոշոր չափերիի թմրանյութերի իրացման մեղադրանքով, կազատվի 2025 թվականին։ 

Հարցին, թե որն է համաներման շարժառիթը, նախագահի համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն պատասխանել է․ «Սուլեյմանովը դիմում է գրել նախագահին, որը մենք քննարկել և առաջարկություն ենք ներկայացրել նախագահին։ Նա հաշվի առնելով մեր խորհուրդը, նշանակել է դատապարտյալին ազատ արձակելու տարեթիվը»։